Օսկանյանի քաղաքական վերլուծությունները քչերին են հետաքրքրում. Արմեն Աշոտյան
Վերջին լուրեր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ես հասկանում եմ, որ Վ. Օսկանյանի քաղաքական վերլուծությունները քչերին են հետաքրքում: Բայց, հարգելիներս, գոնե այս երկու գոհարների կողքով չեմ կարող անտարբեր անցնել:
"4. Արտաքին քաղաքականություն: Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձևավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը.."
Ինչ????? Գուցե ես լավ չհասկացա? 10 տարվա ՀՀ ԱԳ նախարարը ասում է, որ նոր պետք է ձևավորել "արտաքին քաղաքականության գաղափարական հենքը" ??? Հարց է առաջանում. իսկ ինչ գաղափարաբանությամբ է նա առաջնորդվել պաշտոնավարելով այդքան երկար ժամանակ:
"5. Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրություն: Բաց և ազնիվ, զուտ ազգային շահերի հիման վրա պետք է քննարկում սկսել, թե վերջիվերջո Հայաստանն ինտեգրացիոն ինչ ուղղությամբ է ընթանալու: "
Եվ սա ասում է հայկական "քոմպլեմենթարիզմի կնքահայրը"??? Շատ հետաքրքիր կլիներ լսել իր պատասխանը այս հարցին: Ինչպես էր արևմտյան ֆինանսական հոսքերը համադրելու ընդգծված հյուսիսային վեկտոր ունեցող կուսակցության քաղաքական պլատֆորմի հետ...»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)