«Ռետինե Պուգաչովան» արժե 45 հազար ռուբլի
Վերջին լուրեր
Պրիմադոննայի տեսքով տիկնիկն արժե 45 հազար ռուսական ռուբլի: Հենց այս գնով հնարավոր է գնել Ալլա Պուգաչովայի ռետինե նմանակը տիկնիկների ցուցահանդեսում, որը բացվել է Մոսկվայի հրապարակներից մեկում: Դիզայներ Գալինա Մաքովսկայան պատրաստվում էր այն տալ հենց Պուգաչովային, սակայն անհայտ պատճառներով նվերի հանձնումը չի ստացվել:
Հիմա Պուգաչովայի ռետինե կրկնօրինակը սպասում է իր նոր տիրոջը, ով իրեն ձեռք կբերի ոչ այնքան մատչելի գնով: Տիկնիկի արտաքինում ամեն ինչ մանրակրկտորեն մտածված է՝ սկսած արտաքինից մինչև հագուստները: Շատերը կատակում են՝ ասելով, թե այժմ Պուգաչովային հնարավոր է մերկացնել ընդամենը 45 000 ռուբլով: Սակայն Մակովսկայան կարծես թե շատ երկար է աշխատել տիկնիկի վրա, ուստի փոքր-ինչ ուշացել է ոճի տեսակետից: Այժմ երգչուհին շատ է նիհարել և սկսել է կրել ավելի լայն բացվածքով հագուստներ, գրում է newsofstars.ru-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)