«Հրապարակ». Քրգործ Երևանի գեղարվեստի ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ
Վերջին լուրեր
Երևանի գեղարվեստի ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտեցել է ավարտին, և առաջիկա օրերին կհայտարարվի դրա մասին՝ « Հրապարակը» տեղեկացել է ոստիկանության լրատվականից: Օրաթերթի հիշեցմամբ` գործը հարուցվել էր երկու հոդվածով՝ 311 (կաշառք ստանալ) և 313 (կաշառքի միջնորդություն): Գործում ներքաշված էին ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և դեկաններից մեկը: Թերթին հաջողվել է պարզել, որ նախաքննության ընթացքում 5 հոգու մեղադրանք է առաջադրվել, և մեկը` համակարգչային գեղարվեստական նախագծման և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, կալանավորված է: Գործը Քննչական գլխավոր վարչության վարույթում է:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ