«168 Ժամ». Խ.Սուքիասյանը չի բացառում իր մասնակցությունը ՀՀ նախագահական ընտրություններում
Վերջին լուրեր
Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում Խ. Սուքիասյանն, ըստ էության, չի հերքել այդ տեղեկությունները: Թերթի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է առաջադրէք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խ. Սուքիասյանը պատասխանել է. «Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարևորը համակարգային հարցերն են: Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով: Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)