Դե արի ու այս բուրժուական կառավարության բուրժույ ֆինանսների նախարարին բացատրի. Հրանտ Բագրատյան
Վերջին լուրեր
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ինչպես գիտեք հարցապնդումով դիմել էի կառավարությանը. ի՞նչ եք արել ՌԴ-ից ստացված 500 մլն դոլարը։ Ֆինանսների նախարարը մի սկզբնական գրությամբ հայտարարել էր, որ միջոցների առյուծի բաժինը տրվել էր բանկերին, ճգնաժամի պայմաններում վերջիններիս հոգսը թեթևացնելու։ Այսինքն, կառավարությունը արտաքին պետական պարտք էր վերցրել (որը ժողովուրդն է վճարելու) ոչ թե մարդկանց օգնելու, այլ բանկերի շահութաբերությունը բարձրացնելու նպատակով։ Այս “միջոցառման” արդյունքում 2009-ին, օրինակ, ՀՀ տնտեսությունը գրանցեց 14,4% անկում, իսկ բանկերի շահույթներն ավելացան 50%-ով։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ դիմեցի կառավարությանը՝ ո՞ր բանկերին եք տրամադրել պետական միջոցները։ Եվ ահա նոր պատասխան եմ ստացել՝ դիմեք ԿԲ, նրանք ձեզ կպատասխանեն։ Ի՞նչ ասեմ։ Դե արի ու այս բուրժուական կառավարության բուրժույ ֆինանսների նախարարին բացատրի, որ ընկեր ջան ըստ Սահմանադրության պատասխանելը քո պարտականությունն է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)