Օբաման հայտարարել է՝ Ռոմնին տառապում է «ռոմնեզիա» հիվանդությամբ
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «ախտորոշել է», որ իր մրցակից Միթ Ռոմնին հիվանդ է «ռոմնեզիա» («Romnesia») հիվանդույթյամբ։ Այսպիսով, Օբաման, որի խոսքերը մեջբերում է Associated Press-ը, ծաղրել է հանրապետական թեկնածուին՝ արմատական հարցերում իր դիրքորոշումը փոխելու հատկության համար։ «Նա մոռանում է՝ ինչպիսին էր նրա սեփական դիրքորոշումը և պնդում է, որ դուք ևս կմոռանաք», -հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի իր կոմնակիցների առջև։
Հանրապետականներն իրենց հերթին շարունակում են քննադատել նախագահական վարչակազմը Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանության վրա հարցակման և ԱՄՆ-ի դեսպանի սպանության համար։
Վերջին՝ երրորդ բանավեճը Ռոմնիի և Օբամայի միջև կկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին։ ԱՄՆ-ի նախագահի խոսքերով՝ հանդիպումը նվիրված կլինի արտաքին քաղաքականությանը։ Բանավեճերի առաջին փուլի արդյունքում հաղթող է ճանաչվել Ռոմնին, երկրորդի արդյունքում՝ Օբաման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)