Երկրպագուն խաղադաշտում հարվածել է դարպասապահի դեմքին (տեսանյութ)
Վերջին լուրեր
Անգլիական առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Շեֆիլդ Ուենսդի»-«Լիդս» հանդիպման ընթացքում հյուրերի երկրպագուներից մեկը, ներխուժելով խաղադաշտ, հարվածել է դաշտի տերերի դարպասապահ Կրիս Կիրկլենդի դեմքին:
Միջադեպը գրանցվել է այն բանից հետո, երբ հանդիպման 77-րդ րոպեին, «Լիդսը» հավասարեցրել է հանդիպման հաշիվը: Հարված հասցնող երկրպագուին հաջողվել է խուսափել անվտանգության աշխատողներից ու վերադառնալ տրիբունա, իսկ դարպասապահը բուժօգնություն ստանալուց հետո շարունակել է հանդիպումը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)