ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Վերջին լուրեր
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և ՄԱԿ-ի ԱԽ-ը քննադատել են Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ արել հետաքննություն վարել ու պատժել մեղավորներին:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Լիբանանի ներկայացուցիչներին տեղի չտալ այս ահավոր ահաբեկչության հետ կապված սադրանքներին և պահպանել իր ազգային միասնականությունը»,-հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
Նա մեջբերում է Բան Կի Մունի խոսքերն այն մասին, որ «տարածաշրջանային անկայունության շրջանում շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն և զսպվածություն Լիբանանում խաղաղության և կայունության պահպանման համար»:
ԱԽ-ն խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել լիբանանյան կառավարությանը ահաբեկչության պատասխանատուներին պատժելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)