Լիբանանում ընդդիմության հազարավոր կողմնակիցներ ցույցի են դուրս եկել
Վերջին լուրեր
Ընդդիմության կողմնակիցների մի մեծ բանակ Լիբանանում փողոց է դուրս եկել Բեյրութի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: «Ալ Մուսթաքբալ» սուննիական շարժման և քրիստոնեական «Քաթաիբ» կուսակցության ակտիվիստները վրաններ են խփել՝ ցուցադրելով իրենց պահանջների լրջությունը: Մեկ այլ վրանային ընդդիմադիր ճամբար է գոյացել սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գերեզմանի մոտ՝ Սուրբ նահատակների հրապարակում:
Արևմտյան Բեյրութի բազմաթիվ թաղամասերում ցուցարարները փոցոցում այրում են անվադողեր, փակում են դեպի Բեյրութ տանող ճանապարհները: Անվտանգության ուժերը չեն խոչընդոտում ընդդիմության ակտիվիստների գործողություններին. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Լիբանանի հյուսիսում արգելափակվել է ափամերձ Բեյրութ-Տրիպոլի մայրուղին: Բեքայի հարթավայրում ցուցարարները փորձում են խանգարել Բեյրութ-Դամասկոս մայրուղու երթևեկությանը:
Հիշեցնենք, որ Լիբանանի արևելյան հատվածում գտնվող Ալ Աշրաֆիա քրիստոնեական թաղամասում նախօրեին տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել՝ 90-ից ավել մարդ. հաղորդում է Սանա տեղեկատվական գործակալությունը:
Պայթյունի արդյունքում զոհվել է լիբանանյան հատուկ ծառայության ղեկավար, բրիգադային գեներալ Վիսամ ալ Հասանը, ով զբաղվում էր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրիի սպանության հետաքննությամբ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Վիսամ ալ Հասանի սպանությունը բորբոքել է սուննի մուսուլմանների զայրույթը, որոնք փողոց են դուրս եկել բողոքի կոչերով: Այս հողի վրա բախումներ են տեղի ունեցել սուննի և շիա մուսուլմանների միջև:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)