Լոնդոնում արհմիությունները բողոքի զանգվածային ցույց են կազմակերպել
Վերջին լուրեր
Շաբաթ օրը բրիտանական արհմիությունների մի քանի հազար անդամներ զանգվածային ցույց են կազմակերպել Լոնդոնում պետական ծախսերի կրճատման քաղաքականության դեմ՝ ի պաշտպանություն տնտեսական աճի խթանման:
«Ապագան, որը գործում է» անվան տակ ակցիան կազմակերպվել է բրիտանական արհմիությունների Կոնգրեսի կողմից: Շոտլանդական Գլազգո քաղաքում շաբաթ օրը նույնպես անցկացվելու է համանման մի ակցիա:
Ակնկալվում է, որ կազմակերպված բողոքի երթին մասնակցություն են ցուցաբերելու ընդդիմադիր աջակողմյան Էդ Միլիբենդը լեյբորիստական կուսակցությունից և Նատալի Բեննեթը՝ Կանաչներից. հաղորդում է APA տեղեկատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ