Բան Կի Մունը զրկվել է «ամենահանրահայտ կորեացու» կոչումից
Վերջին լուրեր
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը զրկվել է «ամենահանրահայտ կորեացու» կոչումից՝ զիջելով այն ռեփեր PSY-ին:
Այդ մասին հայտարարել է ինքը միջազգային կազմակերպության ղեկավարը ԱՄՆ-ի Այովա նահանգի Դրեյք համալսարանում իր ելույթի ժամանակ. փոխանցում է Голос России-ն:
«Մի անգամ ես լրագրողներից մեկի կողմից ներկայացվել էի որպես երկրագնդի ամենահանրահայտ կորեացի: Սակայն այժմ ստիպված եմ այդ կոչումը զիջել PSY-ին»,-ասել է գլխավոր քարտուղարը սրահում հավաքվածների խլացուցիչ ծիծաղի և ծափահարությունների ներքո:
Բան Կի Մունը զբաղեցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2007թ. հունվարի 1-ից՝ փոխարինելով այդ պաշտոնում Քոֆի Անանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)