Ռաֆայել Նադալը հանդիսավոր կերպով կբացի «ՊՍԺ»-ի խաղը
Վերջին լուրեր
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կլինի Ֆրանսիայի առաջնության շրջանակներում այսօր կայանալիք «ՊՍԺ»-«Ռեյմս» խաղի պատվավոր հյուրը. տեղեկացնում է France Football-ը:
Ակնկալվում է, որ խաղից առաջ աշխարհահրչակ թենիսիստը «Փարկ դե Պրենս» մարզադաշտում առաջինը կհարվածի գնդակին՝ դրանով իսկ ազդարարելով խաղի մեկնարկը:
Ֆուտբոլային խաղին Նադալին հրավիրել է «ՊՍԺ»-ի նախագահը` Նասեր Ալ Հելաֆը, ով նախկինում զբաղվել է թենիսով, իսկ այժմ Ասիայի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահն է:
Սա առաջին դեպքը չէ, որ «ՊՍԺ»-ն իր խաղերին հրավիրում է այլ մարզաձևերի հայտնիներին: Նախկինում ֆրանսիական ակումբի խաղին ներկա է գտնվել բասկետբոլիստ Թոնի Փարքերը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)