Ոստիկանապետը՝ գործարարին. Լավ ապրի, և քիլլերը քեզ ման չի գա
Վերջին լուրեր
«Եթե ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը կարծում է, որ հարուստ է և կարող է խաչմերուկները կտրելով անցնել, մարդկանց վրա քշել, ոչ միայն շոու, այլև մի այնպիսի կոնցերտ կկազմակերպեմ, որ ասելու չի»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Եթե ասում է, որ շոու է, շատ ճիշտ են անում: Երբ շոու ես անում, շոուին շոուով են պատասխանում»,- ասաց նա:
Ի պատասխան Տիգրան Արզաքանցյանի այն հայատարարություներին, որ թիկնապահներ է պահում, որովհետև քաղաքում ազատ շրջում է քիլլերը, Ոստիկանապետը Տիգրան Արզաքանցյանին խորհուրդ տվեց, որ լավ ապրի, և քիլլերն իրեն ման չի գա:
Հիշեցնենք, որ այսօր Ծաղկաձորում ՀՀ ոստիկանության հետ կապի և լրատվության վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամ կազմակերպվել է համաժողով ՀՀ ԶԼՄ ներկայացուցիչների և ոստիկանության ծառայողների համար՝ «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով:
Ավելացնենք նաև, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի թիկնազորի ներկայացուցիչներն օրեր առաջ տարվել էին ՀՀ ոստիկանություն, որտեղ նրանց զինաթափել և տուն էին ճանապարհել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)