Պատերազմի վետերանի մարմնից կես կգ երկաթ են հանել
Վերջին լուրեր
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 94-ամյա բրիտանացի Ռոնալդ Բրաունի մարմնի դիահերձումից հետո բժիշկներն այնտեղից հանել են 0.5 կգ երկաթ. հաղորդում է Lifenews-ը: Ռոնալդ Բրաունը պատերազմի տարիներին ծանր վիրավորվել էր՝ կանգնելով թշնամու տեղադրած նռնակի վրա: Վետերանը կյանքի ողջ ընթացքում մտերիմներից թաքցրել է իր ծանր վերքը, որը ստացել էր 1944թ. Ֆրանսիայում: Նա մահացել է 94 տարեկան հասակում շնչուղիների սուր բորբոքումից: Միայն դիահերձումից հետո բժիշկները նրա ապշած հարազատներին են հանձնել մետաղական կտորներով լի բեռնարկղը, որը կշռում էր 0.5 կգ:
Ինքը Բրաունն իր օրագրում նկարագրել է իր ռազմական փորձի հետ կապված այս դեպքը, թե ինչպես է ինքը կանգնել նռնակի վրա և վիրավորվելուց հետո սողալով անցել 3 կմ, մինչև նրան կարողացել են օգնություն ցուցաբերել:
Վիրահատող բժիշկներն այն ժամանակ նպատակահարմար գտան երկաթի կտորները թողել նրա մարմնում, քան ենթարկել տղամարդուն վտանգավոր վիրահատության և դուրս բերել նռնակի բեկորները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)