Զանգվածային անկարգություններ Պանամայում
Վերջին լուրեր
Պանամայի Կոլոն քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել նոր ընդունած օրենքի դեմ, համաձայն որի` քաղաքային հողերի մի մասը կվաճառվի մասնավոր սեփականատերերին. հաղորդում է podrobnosti.ru-ն:
Ցույցը վերածվել է զանգվածային անկարգության, որի ընթացքում տուժել է մի քանի քաղաքացի, այդ թվում և ոստիկանները: Զոհվել է նաև 9-ամյա մի պատանի:
Հողերը, որոնք ցանկանում է վաճառել Պանամայի կենտրոնական կառավարությունը, գտնվում են անհարկատու առևտրի գոտում՝ Պանամայի ջրանցքի ափին: Այստեղ տեղակայված է 2000 ընկերություն:
Պանամայի կառավարությունը գտնում է, որ ավելի շահավետ է դրանք վաճառել, քան վարձով հանձնել՝ ստանալով տարեկան 33 մլն. դոլար եկամուտ:
Օրենքի քննադատները կարծում են, որ հողերի վաճառքը կվատթարացնի ազգաբնակչության վիճակը, քանի որ քաղաքային բյուջեն այդպիսով կզրկվի եկամուտի կարևոր աղբյուրից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)