Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը 

«Շուրջ 11 տոկոսանոց աճի տեմպ է արձանագրվել». ՀՀ վարչապետ

Վերջին լուրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 25-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ սփյուռքի նախարարները, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, ՀԱՄՀ գործադիր տնօրենը, ինչպես նաև խորհրդի անդամներ Ռուբեն Վարդանյանը, Անդրե Անդոնյանը, Նուբար Աֆեյանը, Հայկ Բաքրջյանը, Արտաշես Կազախեթյանը:

Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

Բացման խոսքում ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության նոր տնտեսական քաղաքականության վերաբերյալ. «Դրա էությունն այն է, որ պետությունը պետք է ավելի նախաձեռնողական լինի տնտեսական ու սոցիալական կյանքի կազմակերպման գործում: Առաջին անգամ սկսեցինք իրականացնել արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականություն»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ համալիր ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի օժանդակությամբ և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ և ուղղված է արտահանման ներուժի բացահայտմանը: Վարչապետի խոսքով՝ մանրակրկիտ ուսումնասիրվել է 11 ճյուղ, և պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո ձևավորվել է նոր պլատֆորմ. «Ենթադրվում է, որ այդ 11 ճյուղերում պետությունն ու մասնավորն ստորագրում են համաձայնագրեր, որոնցով ամրագրվում է ընդհանուր գաղափարախոսությունը, ինչպես նաև ստանձնվում են հստակ պարտավորություններ: Պետությունը հստակ արձանագրում է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում այդ ոլորտը զարգացնելու համար, ինչ գործիքներ և լծակներ է օգտագործում, մասնավոր հատվածն ստանձնում է պարտավորություններ՝ իրականացնել ներդրումներ և ավելացնել արտադրության ծավալը, որոնք միտված են լինելու արտահանմանը: Արդեն այդպիսի համաձայնագրեր ենք ստորագրել դեղագործության և կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների հետ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 20 ձեռնարկություն, և երրորդ բնագավառը կլինի ճշգրիտ հաստոցաշինությունը: Մնացած ուղղություններով ևս ունենք մանրամասն պատրաստված փաստաթուղթ»:

Այնուհետև վարչապետ Սարգսյանը ներկայացրել է տնտեսական աճի ցուցանիշները. «Վերջին տարիների ընթացքում՝ 2009 թ. ճգնաժամային անկումից հետո, աճի տեմպերը կայունանում են: 2011 թ. ավարտեցինք 4.2 տոկոսանոց աճով, 2012 թ. 8 ամսվա արդյունքում ունենք 7 տոկոսանոց տնտեսական աճ, բյուջեի դեֆիցիտը ծրագրվածից ավելի ցածր է. 2011 թ.՝ 2.8 տոկոս, 2012թ. նույնպես 3 տոկոսը չի գերազանցի: Մենք կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Կարևոր է, որ արտահանման աճի տեմպը 2 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպը. չնայած որ առևտրային հաշվեկշիռը դեռևս խիստ բացասական է, բայց արտահանման աճի տեմպն ունի ավելի բարձր միտում: ՀՆԱ-ի մեջ շուրջ 4 տոկոսով կրճատվել է վճարային հաշվեկշռի դեֆիցիտը: Տնտեսական աճի ցուցանիշի մեջ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներից յուրաքանչյուրում շուրջ 11 տոկոսանոց աճի տեմպ է արձանագրվել»:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացում: Մասնավորապես, ճգնաժամից հետո շինարարության տեսակարար կշիռը 28 տոկոսից նվազել է մինչև 14 տոկոս, և արդյունքում ունենք ավելի հավասարակշռված տնտեսական կառուցվածք. «ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ մի փոքր բարձր է գյուղատնտեսության տեսակարար կշիռը՝ 20 տոկոս, վերամշակող արդյունաբերությունը՝ մոտ 12 տոկոս, շինարարությունը՝ 14 տոկոս, մնացածը ծառայությունների ոլորտն է»:

Նիստում հաստատվել է 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Քննարկվել են ՀԱՄՀ գործունեության ընթացիկ իրավիճակը, մասնավորապես, ՀԱՄՀ առողջապահության, զբոսաշրջության, կրթության և «Տաթևի վերածնունդ» ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև երկրի բրենդավորմանն ուղղված մի շարք առաջարկներ: Ներկայացվել և հաստատվել է 2013 թ. գործունեության ծրագիրը:
Արծարծվել են նաև վարչակազմակերպչական հարցեր: ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է Գոռ Նահապետյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի
Ամենադիտված