Վրաստանում ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը
Վերջին լուրեր
Վրաստանում ռուսալեզու Առաջին տեղեկատվական կովկասյան («ՊԻԿ») ալիքը ստիպված էր դադարեցնել հեռարձակումը «Վրաստանի հանրային հեռարձակող»-ի հետ հարաբերություններում հակասությունների պատճառով, հաղորդում է Радио Свобода-ն։
Ալիքի լրատվական ծառայության ղեկավար Եկատերինա Տորիկաձեն հայտարարել է, որ «Վրաստանի հանրային հեռարձակող»-ը խզել է պայմանագիրը հեռուտաալիքի հետ: Ըստ այդ պայմանագրի՝ «ՊԻԿ»-ը կարող էր օգտվել «Վրաստանի հանրային հեռարձակող»-ի արբանյակից՝ ազդակների փոխանցման համար: Այնուամենայնիվ, ինպես հաղորդում է Радио Свобода-ի վրացական խմբագրությունը, «Վրաստանի հանրային հեռարձակող»-ը մեղադրել է հեռուսաալիքին արբանյակային հաղորդիչի անօրինական օգտագործման մեջ: Նշենք, որ հեռարձակման դադարեցմանը հետևեց հեռուսաալիքի աշխատակիցների լուռ ակցիան. լրագրողները և տեխնիկական աշխատակազմը բողոքում էին աշխատավարձերի ուշացման կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)