«Ռեալ»-«Սելտա»՝ 2-0 (տեսանյութ)
Վերջին լուրեր
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Արքայական ակումբը» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Սելտային»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով: Գոլերը հեղինակեցին Գոնսալո Իգուաինը (11՛) և Քրիշտիանու Ռոնալդուն (68՛): Նշենք, որ Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ 11-մետրանոց հարվածի շնորհիվ և իր գոլերի քանակը հասցրեց 9-ի՝ առաջ անցնելով Մեսսիից և Ֆալկաոյից: Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» վաստակեց 14 միավոր:
Նշենք, որ 8-րդ տուրի շրջանակներում ևս մեկ հանդիպում է ավարտվել։ «Մալագա»-«Վալյադոլիդ» զույգից ավելի հաջողակ էր «Մալագան», որը մրցակցին հաղթեց 2-1 հաշվով:
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի 1-ին օրվա մյուս հանդիպումները դեռևս չեն մեկնարկել: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)