Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է 

Լավ կլիներ, որ Օսկանյանն այսօր անդրադառնար մարտի մեկին. Վարդան Հարությունյան

Վերջին լուրեր

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանի հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթին.

- Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք առաջադրելու ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու աղմկոտ հարցը դեռ շարունակվում է: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է սա՝ քրեական մեծ բացահայտո՞ւմ, քաղաքական երկարատեւ խա՞ղ, թե՞ երկուսը միասին:

- Վարդան Օսկանյանի գործը քրեական բացահայտման հետ կամ բացարձակապես առնչություն չունի, կամ քիչ առնչություն ունի: Այն հիմնականում կապված է նրա ծավալած քաղաքական գործունեության հետ եւ ունի հստակ երեւացող քաղաքական ենթատեքստ: Այս գործը իշխանական միջանցքներում նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Օսկանյանը սկսեց հանդես գալ իշխանություններին քննադատող քաղաքական հայտարարություններով: Նպատակն էր՝ ստիպել Օսկանյանին այլեւս քննադատող քաղաքական հայտարարություններ չանել, եւ պակաս կարեւոր չէ, իսկ գուցե ավելի կարեւոր է՝ պատժել Օսկանյան՝ նախկին հավատարիմ թիմակցին, ով հանդգնել է դուրս գալ թիմի դեմ: Սա հատուկ պետք է նշել. նրանք վրեժխնդիր են լինում Օսկանյանից այն բանի համար, որ ժամանակին լինելով իրենց թիմակիցը՝ հանկարծ հանդգնում է հայտարարություններ անել իրենց դեմ: Փողոցային այս մտածողությունը տեղավորվում է հայաստանյան իշխանությունների արժեհամակարգում: Անկախ դրանից, թե ով ինչպես է վերաբերվում Օսկանյանի նախարար եղած շրջանին, հատկապես 2008թ. մարտի մեկին եւ դրանից հետո ծավալած գործունեությանն ու արած հայտարարություններին, անաչառ հայացքը չի կարող չտեսնել նրա հետապնդման պարզ երեւացող քաղաքական շարժառիթները: Ես մարդկանց խորհուրդներ տալ չեմ սիրում, բայց կարծում եմ՝ լավ կլիներ, որ Օսկանյանն այսօր անդրադառնար մարտի մեկին: Նրանից չեմ ակնկալում մեծ քննադատական կամ համապարփակ դատապարտող խոսք: Կարող էր խոսել միայն իր մասով: Միայն սեփական քայլերի ու հայտարարությունների գնահատականը տար. մոլորվա՞ծ է եղել, ստիպվա՞ծ է եղել, անտեղյա՞կ է եղել, գուցե սխալվե՞լ է: Կարծում եմ՝ այս քայլը նրան միայն օգուտ կբերեր:

- Օսկանյանի գործին զուգահեռ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է՝ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, կոռուպցիոն բացահայտումներ անում: Եվ սա այն Արտակ Շաբոյանն է, որը պաշտոնը ստանձնելուն պես չեղյալ հայտարարեց դեղ ներկրողներին պատժելու վերաբերյալ իր նախորդի որոշումը: Շաբոյանի վերջին հերոսացումները ո՞նց հասկանանք:

- Այսօր Հայաստանում ծավալված կոռուպցիոն բացահայտումներին կոչ կանեի լուրջ չվերաբերվել: Նման բան չկա: Ներկայացում է ընդամենը: Ձերբակալում են կամ դեռ կձերբակալեն մի երկու ամենաքիչ պաշտպանվածի ու կհայտարարեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է՝ մինչեւ նախագահական ընտրությունները ավարտվեն: Հետո նորից մի քանի տարով կանաչ լույս կվառեն պետության հաշվին յուրայինների անհագուրդ հարստացման ճանապարհին: Եթե, իհարկե, իրենց ծրագիրն իրականանա, եւ Սերժ Սարգսյանը վերընտրվի: Կոռուպցիան Հայաստանում վերից վար է: Այն ամենուր է, մեր կենցաղի անքակտելի մասն է կազմում, եւ տարատեսակ շաբոյաններն այստեղ դեր չունեն: Հայաստանում ամենահարուստ խավը, որքան էլ զարմանալի է, ոչ թե գործարարներն են, այլ պետական չինովնիկները: Նրանք դա չեն էլ թաքցնում: Տեսեք նրանց կենցաղը: Հետեւեք նրանց բիզնես-հետաքրքրություններին Հայաստանում ու Հայաստանից դուրս: Կոռուպցիայի դեմ իրականում պայքարում են այնպես, ինչպես մի քանի տարի առաջ պայքարեցին Վրաստանում: Վրացական փորձը ցույց տվեց, որ հնարավոր է այս բնագավառում շոշափելի արդյունքներ գրանցել: Դրա համար երկրի նախագահը հենց իրենից, իր ընտանիքի անդամներից ու իր շրջապատից պետք է սկսի: Քանի դեռ նրա անմիջական շրջապատը օրենքից դուրս է՝ կոռուպցիան կծաղկի, ինչքան էլ որ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով անձամբ նախագահի մասնակցությամբ հեռուստաներկայացումներ ցուցադրվեն: Կոռուպցիայի դեմ եթե պայքարն իրական լիներ, ապա պետք է պայքարեր պետությունն իր ողջ հնարավորություններով՝ համակարգված ու նպատակաուղղված քայլերով, նոր ու մաքուր կադրերով, ոչ թե հին ու կոռումպացված կադրերի գլուխն անցած միայնակ նախագահը: Ծիծաղելի մի բան է ստացվում՝ նախագահը Դոն Կիխոտի դերում: Իր համար էլ անակնկալ՝ հանկարծ արթնացել ու պատահաբար իմացել է, որ երկրում կոռուպցիա է, սրտնեղած ու մենակ դուրս է եկել դրա դեմ անհավասար պայքարի ու պահանջում է բռնել գլխից…

- Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան կռիվն ու քաղաքական ապահարզանը դեռ չձեւավորված՝ արեւմտամետ ընդդիմադիր մի օղակ փոշիացրեց: Ինչո՞ւ բաժանվեցին:

- Ցանկացած արհեստական միավորում վաղ թե ուշ փլուզվում է: Չեմ ցանկանում անդրադառնալ նրանց սկսած այս ամոթալի պարզաբանումներին, իրար ստախոսության մեջ մեղադրելուն, իրար չհասկանալուն կամ իրար քցելուն: Ընդդիմադիր ընտրողին են ժամանակին մոլորեցրել, սա է դատապարտելին: «Արեւմտամետ» տերմինի մասին. զարմանալի է, բայց Հայաստանում քաղաքական գործչի կամ ուժի ուղղվածությունը պայմանավորում են ոչ թե նրա ծավալած գործունեությամբ ու կրած արժեքներով, այլ անհատական տարաբնույթ կապերով, ԱՄՆ կատարած այցելությամբ, դեսպան հյուրընկալելով, դեսպանատուն գնալով եւ այլն: Արեւմտյան արժեքները, ազատության ու ժողովրդավարության մասին արեւմտյան պատկերացումներն, իմ կարծիքով, այսօրվա դրությամբ մարդկության լավագույն ձեռքբերումներն են: Բայց դրանք Հայաստանում պետք է ներդրվեն ոչ թե հորինված արեւմտամետների, այլ արեւմտյան արժեհամակարգը իրական կրողների կողմից: Իսկ նման մարդիկ, ուժեր, քաղաքական միավորներ ու միավորումներ Հայաստանում, դեսպաններից ու դեսպանատներից անկախ, միշտ էլ եղել են ու կան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է
Ամենադիտված