ՌԴ ընդդիմության համակարգող խորհրդի ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է
Վերջին լուրեր
Ռուսաստանում Ընդդիմության համակարգող խորհրդի ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 22-ը՝ հայտնում է Lenta.ru–ն՝ հղում կատարելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Վոլկովին։ Վերջինիս խոսքերով՝ կայքի աշխատանքների վերականգնումից 20 րոպե անց կրկին հնարավոր չի եղել քվեարկել՝ նշելով, որ, այնուամենայնիվ, այդ 20 րոպեների ընթացքում քվեարկել է 600 մարդ։
Վոլկովը կրկին հայցել է ընտրողների ներողամտությունը։ «Ձայն» ասոցիացիայի գործադիր տնօրեն Գրիգորի Մելքոնյանցի տվյալներով՝ քվեարկել է շուրջ 10151 ընտրող՝ գրանցված 160 հազարից։ Գրանցվածներից հաստատվել են 87 հազար ընտրողներ, որոնցից ավելի քան 5 հազարը՝ հոկտեմբերի 20-ին։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է քվեարկության ժամկետը կրկին երկարաձգվի։
Հիշեցնենք, որ Համակարգող խորհրդի 45 մանդատների համար պայքարում են 209 թեկնածու։ Նշենք նաև, որ վերոհիշյալ խորհրդի անդամները համակարգելու են ընդդիմության գործողությունները և մշակելու ընդդիմադիր շարժման մարտավարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)