ԱՄՆ ռազմանավերը Հարավչինական ծովում են՝ Վիետնամին աջակցելու համար
Վերջին լուրեր
ԱՄՆ ռազմածովային ուժերն իրենց ներկայությունն են ապահովել Հարավչինական ծովում «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի և դրան ուղեկցող մի շարք ռազմանավերի միջոցով՝ ի պաշտպանություն Վիետնամի, որը ներքաշվել է Չինաստանի հետ տարածքային վեճի մեջ։
Ավիակրի անձնակազմը նավի տախտակամածին հանդիպել է վիետնամական իշխանությունների հետ։ Այս «ուղևորության» նպատակն է եղել Վիետնամի հետ հարաբերությունների բարելավումը՝ հայտնել է ավիակրի նավապետը «Ասոշիեյթիդ պրեսի» հետ զրույցում։
Նշենք նաև, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավերը հաճախակի են հայտնվում Հարավչինական ծովի ջրերում, որտեղ աճել է Չինաստանի, Ճապոնիայի, Վիետնամի և Թայվանի միջև լարվածությունը՝ վիճելի կղզիների պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)