Ուժգին պայթյուն Բաղդադում. կա 11 զոհ
Վերջին լուրեր
Բաղդադում՝ շիաների իմամների գերեզմանատան մոտակայքում գտնվող շուկայում գործադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել։ Պայթյունից հետո շուկայում խուճապ է սկսվել։ Ահաբեկչության զոհերի թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնում է Ասոշիեյթիդ պրեսը։
Մուսուլմանական Իդ ալ–Ադհա տոնի նախօրեի կապակցությամբ շուկայում մեծ թվով մարդիկ են եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդադի շիա բնակչություն ունեցող ալ–Շահաբ շրջանում կրակ էին բացել ոստիկանական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 ոստիկան էր սպանվել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)