Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի
ԻրանԻրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և 307 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում: Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։