Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԻրանԵվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով՝ 06։05-ին (Երևանի ժամանակով՝ 09։05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 352 հազար բնակչությամբ Բանդար Աբբաս քաղաքից 113 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախը ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։