Փաշինյանական իշխանությունը հրաժարվում է դիմադրել լկտիացած թշնամուն. սա կապիտուլյացիա է
Բլոգոսֆերա
Ադրբեջանական զորքը դարձյալ առաջ է շարժվել և նոր, խիստ կարևոր դիրքեր գրավել ՀՀ տարածքում՝ Բերձորի միջանցքին մերձակա հատվածներում։
Այս իրավիճակում, ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության՝ «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ» (https://news.am/arm/news/752354.html):
Այլ կերպ ասած՝ փաշինյանական իշխանությունը հրաժարվում է դիմադրել լկտիացած թշնամուն, որն ավելի ու ավելի է սեղմում Արցախի ու Սյունիքի շուրջը կապած օղակը՝ վերջնական հարված հասցնելուց առաջ,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։
Առհասարակ, ի՞նչ է նշանակում «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»։ Թշնամին արդեն իսկ սրել է իրավիճակը («էսկալացիայի» է դիմել), ամուր հիմք ու նախապայմաններ է ստեղծել հետագա մեծ հարձակումների համար։ Եթե դու նրան հիմա չես դիմադրում, ապա հետո ի՞նչ ու ինչպե՞ս ես անելու։
Ուրեմն դա կոչվում է ոչ թե «էսկալացիա թույլ չտալու տրամաբանություն», այլ բոլորովին ուրիշ բան, այն է՝ կապիտուլյացիա։ Իրականում, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո փաշինյանական կապիտուլյացիան մեկ օր իսկ կանգ չի առել։
Իսկ հայկական քաղաքական դաշտն ու մշտապես կաթվածահար պետական համակարգը վերակենդանանալու նշաններ դեռևս ցույց չեն տալիս...


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)