ԱՄՆ-ում տորնադոյի պատճառով՝ ավելի քան 600 մարդ է տուժել (լուսանկարներ)
ԼուսանկարներԱվելի քան 600 մարդ է տուժել մարտի 31-ին ԱՄՆ Արկանզաս նահանգում երկու տորնադոյի պատճառով, հայտնում է CBS-ը։
Նշվում է, որ աղետի հիմնական ազդեցությունն ընկել է նահանգի կենտրոնական հատվածի, մասնավորապես՝ Լիթլ Ռոքի վարչական կենտրոնի և նրա շրջակայքի վրա։ Ներկայումս ճշտվում են տուժածների վիճակի ծանրության մասին տվյալները։
Միջադեպի կապակցությամբ նահանգում արտակարգ դրություն է սահմանվել, ներգրավվել են նաև Ազգային գվարդիայի ուժերը, որոնց նպատակն է օգնել բնական աղետի հետևանքով տուժածներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 70 հազար ամերիկացի մնացել է առանց էլեկտրականության։