Մոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է լողազգեստով
ԼուսանկարներԴերասաններ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դուստրը՝ 18-ամյա Դևան, լուսանկարվել է լողազգեստով։ Նա Instagram-ի հետևորդների հետ կիսվել է համապատասխան կադրերով։
18-ամյա Դևա Կասելը սոցցանցերում հրապարակել է մի քանի կադր, որոնք արվել են հնդկական Մումբայում հանգստանալիս։ Աղջիկը կեցվածք է ընդունել՝ լողավազանի մոտ նստած՝ նարնջագույն գազավորված ըմպելիքը ձեռքին։ Նա կրել է սև միաձույլ լողազգեստ։
Նոր հրապարակումն անտարբեր չի թողել Դևա Կասելի հետևորդներին։ «Ինչ գեղեցիկ ես», «Քնքուշ լեդի», «Ես սիրում եմ քեզ ու քո մայրիկին», «Հրեշտակ», - մեկնաբանություններում գրել են համացանցի օգտատերերը։
2023 թվականին Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դուստրը հասցրել է մասնակցել երկու Նորաձևության շաբաթվա՝ Միլանում և Փարիզում։ Դևան պոդիում է բարձրացել Dolce & Gabbana-ի և Coperni-ի ցուցադրությունների ժամանակ։