65-ամյա Շերոն Սթոունը կիպ զգեստով ցուցադրել է իր կազմվածքը
ԺամանցԱմերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը, ով հայտնի է «Հիմնական բնազդ» ֆիլմում իր դերով, դարձել է«Women Making History» մրցանակաբաշխության կարմիր գորգի աստղը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Անցած ուրբաթ օրը՝ մարտի 31-ին, Վաշինգտոնի Համիլթոն հյուրանոցում տեղի ունեցավ «Women Making History» մրցանակաբաշխությունը։ Միջոցառման հյուրերի թվում էր Շերոն Սթոունը։
65-ամյա դերասանուհին հանրությանը ներկայացել է Elie Saab SS'23 հավաքածուից մինչև հատակ հասնող սպիտակ կիպ զգեստով։ Այն ընդգծել է «Հիմնական բնազդ»-ի աստղի սլացիկ կազմվածքը՝ կենտրոնանալով նրա բարակ գոտկատեղի վրա։