Ապրիլի 1-ին Չարենցավանում մեկնարկել էր «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը:
Այսօր մրցանակաբաշխության արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը:
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, իսկ վարչապետը, իր հերթին, ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը մարդկային կյանքն ու կամքը փառաբանելու մասին են, և ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալու ճանապարհին պիտի կարողանանք առողջացնել ինքներս մեզ՝ ֆիզիկապես, հոգեբանորեն և բարոյապես: Չարենցավան քաղաքում այսօր ներկա ենք գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի երկրորդ սիրողական մրցաշարին»։