Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ
ԱՄՆԱՄՆ կառավարության հրավերով Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այցելել են Վաշինգտոն։
ԱՄՆ այցի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանը։
«Տպավորված եմ կոնգրեսականների հյուրընկալությամբ, Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ եւ խաղաղության մեր օրակարգի կարեւորմամբ: ԱՄՆ կառավարության հրավերով մայրաքաղաք Վաշինգտոն եռօրյա այցի ընթացքում ակնհայտ դարձավ, որ բարեկամ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության պայմանագրի օր առաջ կնքմանը: Մեր պատվիրակությունը վերահաստատեց ժողովրդավարացման ճանապարհ անցնելու մեր վճռականությունը: Կոնգրեսականները ներկայացրին առաջիկայում Հայաստանին նոր աջակցություն տրամադրելու իրենց նախաձեռնությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գաբրիելյանը։