Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին
ԻրանԱդրբեջանում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Իրանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների վիրավորական գործողությունների հետ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Դեսպանատունը իր խիստ բողոքն է արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցների գործողությունների առնչությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք։
Դեսպանատունը նաև զգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վրա նման գործողությունների վնասակար ազդեցության մասին։