Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
ՀայաստանՀանրապետության տարածքում ապրիլի 2-ի և 4-ի ցերեկը, 3-ի և 6-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-7-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 2-ի և 4-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: