ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի լիազորությունները դադարեցվել են
ԻրավունքԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ապրիլի 3-ին հրաման է ստորագրել՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, ինչպես նաև hիմք ընդունելով Ք. Գաբուզյանի դիմումը.
Հրամայում եմ՝
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1) Քրիստինե Արայի Գաբուզյանի լիազորությունները 2023 թվականի մարտի 31-ից դադարեցնել։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է հրամանում: