ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ Միրզոյան Չգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ Միրզոյան Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․Միրզոյան TRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէ Կնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել է ԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծին Արամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ Միրզոյան 

Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Պուտինին ձերբակակելու քննարկումները

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման կարծիք է հայտնել «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում։

Հայաստանի ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցի շուրջ քննարկում չեն ունեցել, սակայն հայտնել է իր սուբյեկտիվ կարծիքը, որ այդ հարցում շտապելու անհրաժեշտություն Հայաստանը չունի։

Սիմոնյանը հիշեցրել է, որ Հռոմի ստատուտի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության շուրջ քննարկումը կառավարությունն ունեցել է և եզրակացության համար Սահմանադրական դատարան է ուղարկել 2022 թվականի վերջին։ «Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան պատերազմների ժամանակ մարդկության դեմ արված հանցագործությունների դեպքեր ունենք, և Հայաստանի համար դա անհրաժեշտ գործիք է։ Բայց մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից, և Ռուսաստանի դեմ հատուկ որևէ քայլ մենք չենք արել»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու համատեքստում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման շուրջ քննարկումներին։

Այս համատեքստում նա աբսուրդ է որակել Հայաստանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները։ «Բայց ամբողջ աշխարհի տարբեր երկրների․․․ այնպես չէ, որ հենց Հայաստանը պետք է վերցնի այդ բեռը և գնա դրանով զբաղվի։ Դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես և ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, որը մեզ այսօր թույլ է տալիս նաև քննադատել Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք առնվազն անհասկանալի են մեզ համար։ Մենք մշտապես մեզ որպես ճիշտ դաշնակից ենք պահել և ազնիվ ենք պահել բոլոր մեր գործընկերների հետ։ Քաղաքական որևէ ենթատեքստ ման գալ պետք չէ»,- ասել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ ՌԴ պաշտոնատար անձինք, որոնց հետ ինքը շփումների մեջ է, այդ հարցը չեն էլ բարձրացրել՝ շեշտելով, որ Հայաստանի պարագայում նման հարց բարձրացնելը տեղին չէ, որովհետև Հայաստանը մշտապես ՀԱՊԿ-ի և մնացած բոլոր միջազգային գործընկերների հետ իրեն պահել է պարկեշտ, ազնիվ և դաշնակցային մակարդակում՝ միևնույն ժամանակ իր երկրի շահերը չստորադասելով որևէ այլ շահերի։

Հարցին՝ Հռոմի ստատուտն արագ վավերացնելը ռիսկեր ո՞ւնի, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստը և օգտակար գործողության գործակիցը ես չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք դա վավերացրել են, և Հայաստանը չպետք է այս հարցում պիոներ լինի։ Հասկացանք, որ մենք դժգոհ ենք այն արձագանքներից և գործողություններից, որոնք կան Ռուսաստանի կողմից, և ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք, բայց միևնույն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով,  այսօր նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասինԱրգենտինայի նախագահը Իսպանիայի վարչապետին դիկտատոր է անվանել«Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենադիտված