ԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծին Արամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ Միրզոյան Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա Տղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզը Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը Լիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանից 

ՀՀ իշխանությունը հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից․ ՀՅԴ

Քաղաքական

Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ պայմանավորված, վերջին օրերին, ադրբեջանական զինված ուժերը Տեղ գյուղի ուղղությամբ անարգել մուտք են գործել ՀՀ ինքնիշխան տարածք եւ գրավել կարևոր ռազմավարական գերիշխող դիրքեր։ Այս ամենը՝ ՀՀ ներկա իշխանության անգործության կամ էլ լուռ ու գաղտնի համաձայնության հետեւանք է։

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախ հայտարարեց, թե վերադիրքավորումները կապված են ադրբեջանական կողմի հետ նախկինում ձեռք բերված  պայմանավորվածությունների համաձայն Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից Կոռնիձորով անցնելու հետ եւ հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Սակայն հանրային ահազանգից հետո, ՀՀ ԱԱԾ-ն ստիպված «պարզաբանում» տարածեց, ըստ էության, ընդունելով, որ որեւէ տեղ չարձանագրված նախկինում եղած պայմանավորվածությունները խախտելով ադրբեջանական կողմը 5 ուղղություններով սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։

Առկա փաստերը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների Սյունիք կատարած այցի եւ տեղում առանձին հանդիպումների արդյունքում ստացված տվյալները ստիպում են արձանագրել, որ.

1. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, Ադրբեջանը իրարահաջորդ հարձակումներով ու առաջխաղացումներով, գրաված պահելով ՀՀ ինքնիշխան տարածքների հսկայական հատվածներ, ակտիվ կերպով շարունակում է ամրակայման աշխատանքների իրականացումը, ինչի հետևանքով տեղի է ունենում փաստացի սողացող անեքսիա։

2. Նման ագրեսիվությանն ի պատասխան, ՀՀ իշխանությունները հղում անելով ինչ որ բանավոր պայմանավորվածություների, ինքնակամ զիջում են ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ ստեղծելով լրջագույն անվտանգային սպառանալիքներ։

3. Մինչեւ հիմա պարզաբանված չէ, թե ի՞նչ պայմանավորվածություններ են նախկինում ձեռք բերվել, ի՞նչ փաստաթղթով են դրանք ամրագրվել, ինչի՞ հիման վրա է  ՀՀ սահմանի առանձին հատվածները համարվում Ադրբեջանի հետ արդեն ճշգրտված։

4. Թշնամին, փաստորեն կամայականորեն կատարում է սահմանազատում ու սահմանագծում՝ ըստ իր ցանկության, ինչը վտանգաւոր նախադրյալներ է ստեղծում գալիք որևէ բանակցությունների համար։

Անընդունելի եւ դատապարտելի է այն փաստը, որ թշնամու սանձարձակ ու անարգել գործողություններին հակազդելու փոխարեն, ՀՀ  իշխանությունը շարունակում է անգործություն դրսեւորել եւ հանրությանը կերակրել անատամ և  մոլերցնող հայտարարություններով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը մի անգամ եվս հաստատում է, որ ՀՀ իշխանությունը, վաղուց հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից եւ խաղաղության կեղծ օրակարգով երկիրը տանում է նոր պատերազմի և զիջումների։

Այս պայմաններում, անհրաժեշտ ենք համարում ՀՀ պետական և ազգային շահերով առաջնորդվող բոլոր առողջ ուժերի եւ հանրության համախմբման անհրաժեշտությունը, թույլ չտալու համար, որ թշնամու կամակատար այս իշխանությունը շարունակի իր ազգակործան ընթացքը։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

03․04․2023 թ․

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասինԱրգենտինայի նախագահը Իսպանիայի վարչապետին դիկտատոր է անվանել«Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ ՄուրադյանըԱրքայազն Հարրին խոսել է Մեծ Բրիտանիա վերադառնալու պատճառների մասինTRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ ՄիրզոյանԱդրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկաՌուբիոն հրաժարվել է բացահայտել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդարTRIPP-ի երթուղու չափերն ու կանգառների հարցը դեռ հստակեցված չեն․ Միրզոյան
Ամենադիտված