Շակիրան հեռացել է Բարսելոնայից և հաղորդագրություն է թողել Պիկեի համար
ԺամանցԵրգչուհի Շակիրան՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի նախկին կինը, ընդմիշտ հեռացել է Բարսելոնայից։
Իր հեռանալուց հետո նա սոցցանցերում հաղորդագրություն է թողել՝ «Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ սովորեցրել են, որ ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը»։
Անցյալ հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 11 տարվա սիրավեպից և երկու որդու լույս աշխարհ գալուց հետո։ Ֆուտբոլիստը երգչուհուն լքել է ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի համար։
Պիկեն «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2022 թվականներին։