Կաթ ունեք, մածուն, լավաշ ունեք, խընջըլոզով փառատոն արեք, տուրիզմով զբաղվեք. Փաշինյանը՝ գյուղացիներին
ՀասարակությունԵթե դպրոցը սարքվում է, ճանապարհը վատ չի, Զովասար մինչև սարքած ա, մինչև էս կողմ նորմալ ա, տանելի վիճակ ա, հիմա էլ դպրոցն ենք կառուցում...բայց ուրիշ բան էլ պետք ա մտածել. էստեղ դրախտային վիճակ ա, տուրիզմի մասին էլ պետք ա մտածել: Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքում, բնակիչների հետ զրույցում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կաթը կա, մածունը կա, պանիրը կա՝ տեղական, ենթադրում եմ՝ լավաշը կա...պետք է նաև տուրիստական ընկերությունների հետ էլ աշխատել, որ տուրիստներ բերեն ստեղ»,- նշել է վարչապետը: