Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծին Արամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ Միրզոյան Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա Տղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզը Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը Լիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանից #ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին 

Փաշինյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի համայնքներում և ծանոթացել պետական ծրագրերի ընթացքին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 3-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Երկրի վարչապետը, Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալուց հետո, եղել է մարզի մի շարք համայնքներում, ծանոթացել տարբեր ոլորտներում իրականացվող  ծրագրերի ընթացքին: 

Ինչպես տեղեկացրին կառավարությունից, վարչապետի շրջայցը մեկնարկել է Աշտարակ համայնքի Օհանավան և Արտաշավան բնակավայրերից: Օհանավան բնակավայրում վարչապետը ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի շինարարության ընթացքին. կրթօջախը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ․հունվարին և նախատեսվում է ավարտին հասցնել 2023թ. սեպտեմբերին։ Իսկ Արտաշավան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել տեղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 190 մլն ՀՀ դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը 70 տոկոս է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի: 

Աշտարակից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Թալին համայնք, որտեղ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է համայնքային բժշկական կենտրոնը: Շրջայցի ընթացքում նշվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024թ.: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ է: Վարչապետն այցելել է նաև Թալին քաղաքի նորակառույց կենտրոնական պուրակ, որը կառուցվել է 2022թ.՝ սուբվենցիոն ծրագրով: Ավելի քան 37 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը պետբյուջեից համաֆինանսավորվում է 35 տոկոսով: Նիկոլ Փաշինյանը շրջել է պուրակով, զրուցել Թալինի բնակիչների հետ և շնորհավորել նրանց գեղեցիկ այգու բացման առիթով:

Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գառնահովիտ և Լուսակն գյուղական բնակավայրերն էին, որտեղ կառուցվում են միջնակարգ դպրոցների մոդուլային տիպի շենքեր՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում: Պատասխանատուների խոսքով՝ 2 դպրոցի պարագայում էլ աշխատանքները մեկնարկել են 2020թ., ավարտը նախատեսվում է 2023թ. տարեվերջին: Գառնահովիտի դպրոցի ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 700 մլն ՀՀ դրամ է, Լուսակնինը՝ մոտ 650 մլն ՀՀ դրամ: Կառավարության ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի  պատշաճ իրականացումը և կրթօջախների՝ անհրաժեշտ գույքով ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքները համայնքային կենտրոններ դառնալու ներուժ ունեն և հանձնարարել է ուսումնասիրել այդ առումով առկա հնարավորությունները: 

ՀՀ վարչապետը Արագածոտնի մարզի Զովասար և Կարմրաշեն բնակավայրերում  հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդների հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին: 

Վարչապետը ծանոթացել է նաև Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածի ընթացիկ վիճակին, որը բարեկարգվել է «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում:  Շուրջ 952 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրով ասֆալտապատվել է 9.5 կմ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել ճանապարհային գծանշումների թարմացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումն ու սպասարկումը:   

Կառավարության ղեկավարի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի վերջին կանգառը Արագածավան բնակավայրն էր, որտեղ նա ծանոթացել է 2020թ. հիմնված սպանդանոցի գործունեությանը: Նշվել է, որ ներդրման ծավալը կազմում է 70 մլն ՀՀ դրամ, ներկայացվել են խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթի համար ստեղծված պայմանները և ենթակառուցվածքի կարողությունները: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասինԱրգենտինայի նախագահը Իսպանիայի վարչապետին դիկտատոր է անվանել«Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ ՄուրադյանըԱրքայազն Հարրին խոսել է Մեծ Բրիտանիա վերադառնալու պատճառների մասինTRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ ՄիրզոյանԱդրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկաՌուբիոն հրաժարվել է բացահայտել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդարTRIPP-ի երթուղու չափերն ու կանգառների հարցը դեռ հստակեցված չեն․ ՄիրզոյանԵվրահանձնաժողովը կարող է ընդլայնել երկրների լիազորությունները միգրանտների հոսքի պայմաններում
Ամենադիտված