Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 67 դեպք. Գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 23 մարդ
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և զենք-զինամթերքի առգրավման` 3-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, մարդու առևանգման ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սուտ մատնության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, ընտանեկան բռնության, շինարարական աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 31 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 2, սպանության և դրամանենգության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: