Վրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբ Իրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Ազատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ Զոհրաբյան Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին 2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան Սևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել է Մարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC Sport Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններին Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն 

Մենք դասալիքների ազգ չենք, մենք հերոսների ազգ ենք. Գեղամ Նազարյան

Բլոգոսֆերա

Իսկապե՞ս, իրո՞ք մենք ունենք 11 հազար դասալիք: Ոչ, ես առավել քան համոզված եմ, որ ոչ: Պատերազմի ամբողջ ընթացքն ուսումնասիրել եմ բավական խորը ու պնդում եմ, մենք չէինք կարող նման մասշտաբի դասալքություն ունենալ: Այս մասին   գրել է «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը.

«Եւ այստեղ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում: Այսպես, որտեղի՞ց որեւէ բարձրաստիճան պաշտոն չզբաղեցնող մի կնոջ այս թիվը, տեղեկությունը: Եւ եթե իրոք այս թվին մոտ կամ շատ հեռու մի թիվ կա, որը վերաբերում է դասալիքներին, մի՞թե այն չի հանդիսանում պետական գաղտնիք: մի՞թե նման թվի հրապարակումն ուղիղ հարված չէ մեր պետության եւ ազգային անվտանգությանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հորդորում եմ, կոչ անում պարզաբանել, թե ո՞վ է այս կնոջը, առեւերույթ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հայտնել: Նույն կառույցի ղեկավարին կոչ եմ անում ճշտել, թե արդյոք այս տեղեկությունն ԱԱԾ-ն է հայտնել նրան կամ նրա ամուսնուն: Եւ բոլոր դեպքերում համապատասխան կառույցները պետք է հետամուտ լինեն եւ պարզեն, թե ինչու է հրապարակվել այս թիվը, ում հորդորով եւ հանձնարարականով:

Իհարկե, չի բացառվում, որ մտածածին թիվ է հրապարակվել է, բայց միեւնույնն է, այս հարցը պարզաբանման կարիք է զգում:

Հանրությունը երկար ամիսներ է կոչ է անում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների եւ գերիների ցանկը, բայց կառավարությունը խուսափում է, կոչ անելով բավարարվել «1000 դրամների» հիմնադրամի ցանկով, բայց դասալիքների թիվ է հրապարակվում:

Հասկանում եմ այս թվի հրապարակման նպատակը, այն էլ սահմանամերձ Աճարկուտ գյուղում, որը հերոս Դավիթ Շահնազարյանի ծննդավայրն է: Հասկանում եմ, որ նպատակը որքան պարզ, նույնքան սարսափելի է: Փորձ է արվում հայ մարդուն համոզել, որ նա վախկոտ դասալիք է: Փորձ է արվում ՀՀ քաղաքացուն համոզել, որ նա անզոր է եւ ինչը մնում է անել, հանձնվել թշնամու ողորմածությանը:

Հայկ Նահապետի, Մենուայի, Տիգրան Մեծի եւ Արտաշեսի, Տրդատ Գ-ի, Արակ Բ-ի, Աշոտ Երկաթի, Լեւոն Ե-ի, Դավիթ Բեկի, Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի, Աբգարի, Վաչագանի, Նարեկի, Գարիկի, Վահեի, Սամվելի, Հայկազի, Գեւորգի, Արամի, Կարենի հայրենակիցներին ուզում են աշխարհին ներկայացնել որպես վախկոտ եւ ցռան: Սա է նպատակն ու առավել եւս հենց սա պետք է պատճառ հանդիսանա, որ համապատասխան կառույցները ջանք թափեն եւ այդ կնոջից պարզեն, թե ինչու է նա նման թիվ հրապարակել, եւ ինչու էր իրեն թույլ տալիս այդպիսի տոնով խոսել սահմանապահ աճարկուտցիների հետ, որոնք ավելի քան 30 տարի ապրում են պատերազմն ու խաղաղությունն իրար խառնած ռեժիմով:

Ինչ վերաբերում է դասալիքությանը, դավաճանությանը, աճարկուտցիների պատերազմին մասնակցելուն, ապա նույն աճարկուտցիները եւ հարեւան կիրանցեցիները 44-օրյայի ժամանակ եւս մասնակցություն են ունեցել, ընդ որում, ոչ միայն Տավուշի սահմանները պաշտպանելով, այլ լինելով Արցախում: Աճարկուտցիները կիրթ են, չցանկացան ընդհատել, վիրավորել, բացատրել, բայց վիրավորվածությունը մնացել է: Իսկ տավուշցուն չի կարելի վիրավորել: Եւ ոչ միայն տավուշցուն:

Մի վեց տարեկան տղա երեխա նույն օրը պապին հարցրել է՝ պապիկ, իրո՞ք մենք վախկոտ ենք ու թույլ: Պապը, որը 90-ականների հերոսներից է, միայն ասել է՝ իհարկե՝ ոչ, բայց զայրույթից պատին է խփել ձեռքի բաժակը ու փշուր-փշուր արել:

44-օրային Արցախում զոհվել է 130 տավուշցի: Ի դեպ, Աճարկուտում նույն կինը պնդել է, թե ինքը մասնակցել է 44-օրյային եւ ջոկատ է կազմել, որ գոնե տղամարդիկ հետեւեն իր օրինակին:

Կոչ եմ անում, պահանջում եմ ԱԱԾ-ին հրապարակել այն վայրի հասցեն, որտեղ գտնվել է այս կինն ու իր «Էրոատո» անվանումով ջոկատը պատերազմի օրերին: Եթե ԱԱԾ-ն դժվարանա, ապա հուշեմ, զրուցեք Տեղ գյուղի բնակիչների հետ, որոնք հաստատ կօգնեն այս հարցով:

Ուզում եմ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարությանն էլ հորդորել զրուցել այդ կնոջ հետ, հորդորելով այլեւս հրապարակային ելույթներ չունենալ, հատկապես պատերազմական եւ անվտանգային թեմաներով, բայց միայն ուզում եմ, քանի որ ի՞նչ սպասեմ մի քաղաքական ուժից, որի առաջնորդներից մեկը այդպես էլ չի գիտակցում, որ զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, իսկ այդ պաշտոնը հատուկ վարքականոն է թելադրում: Ուզում եմ իրոք հորդորել ՔՊ-ին, որ զրուցեն այդ կնոջ ամուսնու հետ եւ խնդրեն, որ նա եւս հորդորի, բայց հասկանում եմ, որ ես հորդորելու եմ, իսկ իրենք ասեն, բա ինչու էին Աֆրիկայում նեգրերին ճնշում կամ հիշեցնեն ՀՀԿ-ի իշխանության տարիները:

Մեր բանակը հերոսների բանակ է, բայց ոչ դասալիքների: Մեր բանակն ու զինվորն այնքան հզոր է, որ անհամաչափ ահռելի մեծ ուժի դեմ կռվել են քաջաբար, կռվել ու պահել տարածքի մեծ մասը, որը հետո գրչի մեկ հարվածով հանձնվեց, երբ անգամ Ալիեւը պատերազմից հետո հարցազրույց տալով ասաց, որ ստորագրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, քանի որ իր բանակն այլեւս ուժ չուներ կռվելու, հատկապես լեռնային տարածքում:

Ամենահավաստի տեղեկություններով մեր հերոսները թշնամուն 18-20 հազարի մարդկային կորուստ են պատճառել: Սա է հայը: Ի՞նչ վերաբերում է դասալքությանը, ապա այն եթե անգամ եղել է, ապա ոչ թե վախկոտության, այլ անորոշության եւ անգործության պատճառով: Քիչ չեն դեպքերը եղել, երբ զինվորներին տարել են բաց դաշտ, առանց պաշտպանական կառույցների բաց դաշտ, որտեղ մնալու որեւէ իմաստ եւ պատճառ չի եղել, բացի թշնամու համար հեշտ թիրախ դառնալը:

Դեռ սովետական շրջանից, չգիտես ինչու, եւ անգամ դեռ ավելի վաղ, հայ գրականության կարմիր գծերից մեկը դավաճանությունն էր: Վեպերն ավելի շատ դավաճանների, քան հերոսների մասին էր: Ես շատ լավ ուսումնասիրել եմ մեր հարեւան, եւ ոչ միայն հարեւան երկրների պատմությունը: Հավաստիացնում եմ, որ դավաճանության եւ արքունիքում եղբայրասպանության դեպքերն անթիվ-անհամար են եւ մենք նրանցից կիլոմետրերով ետ ենք մնում, բայց մեր հարեւանները իրենց դավաճանների մասին վեպեր չեն գրում ու ճիշտ էլ անում են:

Մի անգամ վերոհիշյալ կինն ասաց, թե տղերքը զոհվեցին հանուն ոչնչի ու մարսեց, իսկ հիմա ասում է՝ հայերը վախկոտ դասալիքներ են: Հիմա այս հայտարարությունը իրավական գնահատական պետք է ստանա ու նույն ՔՊ-ն, այո նույն ՔՊ-ն նրան պետք է ստիպեն գնալ Աճարկուտ եւ այնտեղից ներողությւոն խնդրել աճարկուտցիներից եւ բոլոր հայերից:

Ի դեպ, անդարադառնանք այն հայտարարությանը, թե չորս անգամ զորահավաքի կոչ արվեց եւ այն չլսվեց: Լավ, դուք այդքան անլո՞ւրջ եք: Մի՞թե որեւէ բանական մարդ կարող էր արձագանքել այն կոչին, որի հեղինակն ասում էր՝ գյուղապետերը թող ջոկատներ կազմեն, տանից ինչ-որ իրեր գտնեն եւ նետվեն մարտի դաշտ: Իրո՞ք, իսկապե՞ս դուք այդպես եք մտածում, որ նման կոչերով են պատերազմ հաղթում կամ զորակոչ իրականացնում:

Մեզնից յուրաքանչյուրը ճանաչում է իր շրջապատից տասնյակ մարդկանց, որոնք պատերազմի օրերին թակում էին զինկոմիսարիատների դռները, որ Արցախ մեկնեն, բայց մերժում էին ստանում: Մեզնից յուրաքանչյուրը կճանաչի մարդկանց, որոնք մի կերպ, իրենց ուժերով են հասել Արցախ ու կռվել: Այսքանից հետո դեռ փորձում են հային վախկոտության մեջ մեղադրել:

Մի հուշում իրավապահներին. Եթե 11 հազար դասալիք կա, ապա նրանցից քանիսն է պատասխանատվության ենթարկվել, եւ եթե այդ թիվը համապատասխանում է իրականությանը եւ պատասխանատվության ենթարկվողներ չկան, ապա ո՞վ է մեղավոր դրանում:

Միամիտ չենք, հասկանում ենք, որ բացի հուսալքություն առաջացնելուց խնդիր է դրված ամեն կերպ ապացուցել, որ պարտության մեջ մեղավոր են բոլորը՝ զինվորականները, ինչ-որ հինգերորդ շարասյուն, ինչ-որ դասալիքներ, արցախցիները, գուցե զոհված հերոսները, բայց ոչ գերագույն գլխավոր հրամանատարը: Ոչ, մենք չենք շշկռվում, իսկ ահա նրանք, ովքեր կարծում են այնքան զորեղ են, հզոր են, որ կարող են փոխել մի ամբողջ ժողովրդի դնթ-ն, շշկռվում են: Կարող եք մի տարի հիպնոզացնել ժողովրդին, հինգ տարի, բայց հավերժ չեք կարող:

Մի շատ վտանգավոր քայլ է արված: Փորձ է արվում զոհված հերոսների ընտանիքի անդամներին տրամադրել պատերազմից վիրավոր կամ առանց վիրավորումի ետ եկածների եւ նրանց ընտանիքների դեմ: Փորձ է արվում ատելություն առաջացել պատերազմից ողջ եւ առողջ վերադարձածների նկատմամբ: Կոչ եմ անում հերոսների ծնողներին չտրվել այս սադրանքին: 

Այս մղձավանջից դուրս գալ է պետք եւ դուրս ենք գալու: Ասել եմ ու կրկնում եմ, քանի դեռ այս երկրի թիվ մեկ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանն է, մենք մնալու ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ում եւ անդադար պարտվելու ենք:

Իսկ ինչո՞ւ մինչ հիմա չենք կարողանում փոխել պարտության դեմքին: Պատասխանը պարզ է՝ արժանի չենք: Արժանի չենք, քանի որ դեռ նեղ անձնականը վեր ենք դասում պետական ու ազգային շահից, քանի որ դեռ քրոջ աղջկան մանկապարտեզում դաշնամուրի դասատու ընդունելու համար պատրաստ ենք գառ մորթել Նիկոլի ոտքերի տակ, քանի որ ասում ենք՝ եթե ես չեմ լինելու վարչապետ, ապա ինչու ջանք թափեմ նրան պաշտոնանկ անելու գործում, քանի որ մտածում ենք, որ մեր փոխարեն Նիկոլին պաշտոնանկ է անելու ինչ-որ անտեսանելի ուժ կամ մեկ այլ երկրի ղեկավար, քանի որ դեռ մեր մեջ կան գառան դիմակով բազմաթիվ գայլեր, որոնք իբր հականկոլական են, բայց Նիկոլի ամենավառ աջակիցներն են ու ամեն ինչ անում են ազգի առողջացման եւ պետության ոտքի կանգնելու համար պայքարի ելածներին անվանարկեն ու վարկաբեկեն:

Եւ ամենակարեւորը՝ Աստծուց հեռացած ենք ու չենք էլ փորձում մոտ գնալ, քանի որ չարը շատ է մեր մեջ ու չարն իր ավերը գործում է: Գրեթե բոլորը բոլորին ատում է: Սա է դառը եւ դաժան իրականությունը, որից պետք է ազատվենք, առաջին հերթին ազատվելուց մեր միջի չարությունից: Ատելությունը, փոխադարձ ատելությունը մեզ ոչ մի տեղ չի տանելու: Ուշադիր եղեք, եթե տեսնում եք մեկը պաթոսախառը ատելություն է տարածում, ապա նա հաստատ բոլորովին այլ նպատակներ ունի, քան հայրենիքի վերածնունդը»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներինՏիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
Ամենադիտված