Ձեր ձեռքը վերցրեք այս կարևոր ոլորտը․ ԿԳՄՍ նախարարը՝ կին պարեկներին
Բլոգոսֆերա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի կանայք, կարծում եմ՝ այսօր տեղեկացաք, որ առաջիկայում կանայք ունենալու են առաջնահերթություն՝ պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու համար։
Որպես ամեն օր որոշ ժամանակ խցանումների մեջ անցկացնող մարդ՝ չգիտես ինչու կարծում եմ, որ եթե նման գործերում կանայք ավելի շատ ներգրավվեն, խցանումները կպակասեն մեր փողոցներից։
Խնդրում եմ լինեք նախաձեռնող, ձեր ձեռքը վերցնեք այս կարևոր ոլորտը, որից կշահենք բոլորս»,-գրել է նա։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հաղորդել էր․ «Առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար։ Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)