Փրկարարները տանիքից հեռացրել են կախված թիթեղյա կառուցատարրը
Արտակարգ Պատահար
Ապրիլի 7-ին, ժամը 09։00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի տանիքի թիթեղյա կառուցատարրը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է օգնություն:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները շենքի տանիքից հեռացրել են կախված թիթեղյա կառուցատարրը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)