28-ամյա երիտասարդը պոլիկլինիկայի պահարանից պայուսակ է գողացել
ԻրավունքԱպրիլի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Մատրոսովի փողոցի 28-ամյա մի բնակիչ նախորդ օրը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» պոլիկլինիկայի մի աշխատասենյակից գողացել է պայուսակ: Համայնքային ոստիկանները ստուգել են տեղեկությունն ու պարզել, որ պայուսակում փող կար:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին: Նա չի ժխտել, որ պոլիկլինիկայի աշխատասենյակներից մեկի պահարանից գողացել է պայուսակ: Այնուհետև պայուսակից հանել էր 50 հազար դրամն ու 1000 ռուբլին, իսկ պայուսակը պոլիկլինիկայի բակում նետել էր: 40 հազար դրամը ծախսել էր անձնական կարիքների համար, 10 հազար դրամն ու հազար ռուբլին տանն էին:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն: