Գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում»
ՀասարակությունԵրևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։
Գարնանային ծառատունկին էլ շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները: