ԱՄՆ-ում ձերբակալել են 3 անգամ բանկ թալանած 78-ամյա կնոջը
ԱյլԱՄՆ-ում 78-ամյա կինը ձերբակալվել է 3 անգամ բանկ թալանելու համար, գրում է Mirror-ը։
Բոնի Գուչը` Միսսուրիից, բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։ Սպաների խոսքով՝ իրենք նույնիսկ ստիպված են եղել հետապնդել կնոջը, և երբ հասկացել են, որ բերման են ենթարկել տարեց կնոջ , դա նրանց համար դարձել է «մի փոքր ցնցող» գործոն։
«Լարված իրավիճակ էր»,- հավելել են ոստիկանությունից։
Իշխանությունները հաստատել են, որ Բոնին արդեն երկու կողոպուտ է կատարել 2020 և 1971 թվականներին։ Ամերիկուհու որդին պատմել է, որ մայրը ընտանիքի հետ վիճաբանությունից հետո սպառնացել է ևս մեկ հանցագործություն կատարել։ Այս անգամ Գուչը բանկի աշխատակիցներին է փոխանցել գրություն, որում պահանջել է 3000 դոլար:
Սպաները հավելել են, որ Բոնիին կուղարկեն հիվանդանոց՝ տեսնելու՝ արդյոք նա օգնության կարիք ունի։ Մինչդեռ շրջանի դատախազը նրան մեղադրանք է առաջադրել ավազակային հարձակման համար՝ սահմանելով 25 հազար դոլարի չափով գրավ։