Կիրկորովը քննադատության է ենթարկվել կտրուկ ոճափոխության համար
ԼուսանկարներԵրգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է իր կերպարը «ЖАРА Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է Super-ը:
Կիրկորովը հայտարարել է, որ ինքը «էլֆային բրուտալ» է։ Մրցանակաբաշխության ժամանակ կատարողը հայտնվել է վառ կերպարով՝ ծաղկի տեսքով հսկայական բրոշով։ Երաժիշտը կտրուկ ոճափոխության է դիմել։ Միջոցառման ընթացքում երգիչը ստացել է երկու մրցանակ՝ «Լավագույն երգ» և «Լավագույն համերգային շրջագայություն»։ Երգչուհի Աննա Աստին հիացել է աստղի տեսքով։
«Ես շատ եմ սիրում Ֆիլիպի շիկահեր մորուքը, այն այնքան գեղեցիկ է», - ասել է նա:
Սակայն Կիրկորովի նոր կերպարը ոչ բոլորին է դուր եկել։ Երաժիշտը սոցցանցերում բախվել է երկրպագուների հակասական արձագանքներին: Որոշ օգտատերեր արտիստի արտաքինն անվանել են «չափից դուրս»: Երգչին համեմատել են նաև իր բեմական գործընկերներ Բորիս Մոիսեևի և Ազիսի հետ։