Լիլիթ Ստեփանյանը մանդատը վայր կդնի և կնշանակվի Կոտայքի մարզպետ Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի․ «Առավոտ»-ը մանրամասներ է հրապարակել Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում. կա վիրավոր․ որոնվում են 2 անչափահաս կասկածյալները #ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը Ջրատար է վթարվել. 24-ժամյա ջրանջատում կլինի Մոտոցիկլետավարների խախտումների պատճառով 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց, երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու. Շարմազանով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ 

Համակարգչային հափշտակությունից տուժածն ինքն է դարձել համակարգչային խարդախության հանցակից․ ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքը: Տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են «վարկի տրամադրման մատչելի պայմաններ» և համանման այլ վերնագրերով գովազդներ։ 

Նշված էջերում տեղադրված հեռախոսահամարներով իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներից նրանք պահանջել են տարբեր անձանց անվամբ տվյալներով իրականացնել դրամական փոխանցումներ։ Դրամական միջոցներն ստանալուց հետո, նրանք չեն ապահովել վարկերի տրամադրումը՝ հափշտակելով դրանք:

2021թ․ հուլիսին 10.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու նպատակով բջջային հավելվածով հիշյալ անձանց հետ կապ է հաստատել Արարատի մարզի 40-ամյա բնակչուհին, ում հետ շփումների ընթացքում նրանք վարկի տրամադրման իրական լինելու վերաբերյալ խեղաթյուրված տեղեկություններ հայտնելով, չարաշահելով կնոջ վստահությունը, վարկի տրամադրման հետ կապված նոտարական և ապահովագրական ծախսեր կատարելու պատրվակով վերջինից պահանջել են 2 մասով ընդհանուր 223 000 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար։ Կինը 2021թ․ հուլիսին գումարը փոխանցել է «Paul Keita» տվյալներով անձին, սակայն հիշյալ անհայտ անձինք չեն ապահովել վարկի տրամադրումը՝ հափշտակելով գումարը:

 Իրեն պատճառված վնասը վերականգնելու նպատակով կինը կապ է հաստատել հափշտակություն կատարած անձանց հետ, փոխադարձ համաձայնություն ձեռք բերել այլ անձանց ներգրավելու և նրանց գույքի հափշտակություն կատարելու շուրջ:

Օգտագործելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում վերոնշյալ գովազդներին հղումներ կատարելու համար նախատեսված կեղծ օգտանունով էջ՝ նա գովազդել է վերոնշված կեղծ հայտարարությունները։ Իր հետ կապ հաստատած անձանց հետ նամակագրությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ նրանց մոտ վստահություն է առաջացրել վարկի օրինական, իրական լինելու մասին, ապա հափշտակել 3 քաղաքացու կողմից փոխացված՝ ընդհանուր 3.132.086,1 ՀՀ դրամ գումարը:

Դրա դիմաց ինքնությունները չպարզված անձինք, պայմանավորվածության համաձայն, բանկային փոխանցմամբ 40-ամյա կնոջը վերադարձրել են հափշտակությամբ վերջինիս պատճառված վնասից  400 ԱՄՆ դոլարը:

Կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Վերջինս ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Լիլիթ Ստեփանյանը մանդատը վայր կդնի և կնշանակվի Կոտայքի մարզպետ Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելուԱրարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի․ «Առավոտ»-ը մանրամասներ է հրապարակելԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածունՌուբիոն ասել է, որ Ուկրաինայի հարցով Օսլոյի բանակցությունները առանց անակնկալների են անցելԱդրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահինՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում. կա վիրավոր․ որոնվում են 2 անչափահաս կասկածյալներըAxios. Ուիթքոֆը Ռուսաստանին կներկայացնի եռակողմ բանակցությունների առաջարկ #ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծըՋրատար է վթարվել. 24-ժամյա ջրանջատում կլինիՄոտոցիկլետավարների խախտումների պատճառով 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածքԳիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց, երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու. ՇարմազանովԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նախկին պարտավորությունների կատարումը թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը Թրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում բողոքի ցույցերի դեմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներԱնդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ Նար-Դոս փողոցում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ըՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետShafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի մաքսանենգության դեպքի բացահայտումը լրատվամիջոցների հրապարակումների հետ կապելու պնդումներըԱբրահամյան․ Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն էԼույս չի լինի. հասցեներ«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձԿրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակելՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանումԱրմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ
Ամենադիտված