Լոս Անջելեսի մետրոյում դասական երաժշտություն են միացրել՝ անօթևաններին վախեցնելու համար
ԱյլԼոս Անջելեսի մետրոյում դասական երաժշտություն է հնչել՝ հանցավորությունը նվազեցնելու և կայարաններում քնել փորձող անօթևաններին վախեցնելու համար, հայտնում է FOX 11-ը։
Մետրոպոլիտենի ղեկավարությունն ու իրավապահ մարմինները փորձարկումը սկսել են դասական երաժշտությամբ։ Բացի երաժշտական նվագարկիչներից, տեղական իշխանությունները նոր լուսավորություն և անվտանգության տեսախցիկներ են տեղադրել:
Լոս Անջելեսի մետրոյի տվյալներով՝ փորձարկման ժամանակ կայարաններում հանցագործությունը կիսով չափ նվազել է։
«Առաջին արդյունքները ցույց են տալիս, որ գրաֆիտիների, վանդալիզմի և աղբ թափելու դեպքերը նվազել են ավելի քան 50%-ով»,- ասվում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում։
Տեղի որոշ բնակիչներ կարծում են, որ ձեռնարկված միջոցները ցանկալի արդյունք չեն տալիս, և երաժշտությունն ավելի բարձր է հնչում, քան պետք է: