Ապօրինի ընդերքօգտագործման հարցերով նոր միջգերատեսչական խումբն սկսել է աշխատանքը
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 7-ին անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում քննարկվել են 2022 և 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները:
Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և նմանատիպ դեպքերի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մշակման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան