Նյու Մեքսիկոյում ոստիկանները սխալ հասցեով ժամանելուց հետո սպանել են 52-ամյա տղամարդու
ԱյլՆյու Մեքսիկոյի հյուսիս-արևմուտքում գտնվող տներից մեկում ոստիկանը սպանել է մի տղամարդու, ջոկատը սխալ հասցեով էր եկել: Սպանության հանգամանքները հետաքննվում են, հայտնում է CNN-ը։
Իրավապահների տվյալներով՝ 52-ամյա Ռոբերտ Դոթսոնին սպանել են ապրիլի 6-ի երեկոյան Ֆարմինգթոնի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները։ Մինչ ադ ոստիկանություն են զանգած եղել և հայտնել ընտանեկան բռնության դեպքի մասին։ Ուժայինները սխալմամբ գնացել են դիմացի տուն։
Ոստիկանների դռան թակոցին չեն պատասխանել։ Ըստ անվտանգության տեսախցիկի՝ ինչ-որ պահի դուռը բացել է Դոթսոնը՝ զինված ատրճանակով։ Տեսնելով դա՝ մի սպա կրակել է իր զենքից՝ տեղում սպանելով Դոթսոնին։ Տղամարդու կինը փոխհրաձգություն է սկսել ոստիկանների հետ, սակայն երբ տեսել է, որ նրանք իրավապահներ են, դադարեցրել է կրակոցները։ Արդյունքում ոչ նա, ոչ էլ ոստիկանները չեն տուժել։
Հեռուստաալիքը հայտնում է, որ ներգրավված իրավապահները հեռացվել են աշխատանքից, սակայն նրանց ինքնությունը չի հաղորդվում։